Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 23-25 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 20-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-23, նախալեռնային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 19-24 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 21-24 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 22-25, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 23-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-32 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-21 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 30-32։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-25, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 7-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 26 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 23 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։





































