Հուլիսի 6-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հուլիսի 6-ին ցերեկային ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպների ժամանակ՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Մինչև հուլիսի 8-ը տեղումները կպահպանվեն։
Երևանում հուլսի 6-8-ի գիշերը և ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումը՝ 17-20 մ/վրկ արագության։ Հուլիսի 6-ի ցերեկը սպասվում է 26-28 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում սպասվում է 21-25 աստիճան տաքություն, իսկ Կոտայքի մարզում՝ 21-30 աստիճան։ Գեղարքունիքում սպասվում է 18-22 աստիճան։ Լոռու մարզում 22-25 աստիճան: Տավուշի մարզում՝ 25-32 աստիճան տաքություն:
Արագածոտնի մարզում ջերմաստիճանը կհասնի 21- 31 աստիճան։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 29-33 աստիճան: Արմավիրում սպասվում է 30-33 աստիճան: Վայոց Ձորի մարզում ջերմաստիճանը կանխատեսվում է 21-ից 33 աստիճան, իսկ Սյունիքի մարզում՝ 17-32 աստիճան:
Yandex.Weather-ի տվյալներով՝ հուլիսի 6-ին Արցախում սպասվում է անձրև: Ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի:






























