Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:43

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից․ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից․ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը հայտարարել է, որ Սյունիքում մեկ տարվա ընթացքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից՝ նպաստառուների թիվը 1219-ից նվազելով մինչև 350։

Նրա խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմամբ, որը որպես պիլոտային ծրագիր առաջինը կիրառվել է Սյունիքի մարզում։ Յոլյանի գնահատմամբ՝ իշխանությունն այս կերպ «թղթի վրա աղքատություն է հաղթահարում», մինչդեռ, ըստ նրա, այդ ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվել։

Յոլյանը նշել է, որ ինքն, ընդհանուր առմամբ, կողմնակից չէ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը, սակայն ընդգծել է, որ պետությունը պետք է նախ աշխատատեղեր և եկամտի հնարավորություններ ստեղծի, ապա միայն ընտանիքները դուրս բերի աջակցության համակարգից։ Նրա պնդմամբ՝ Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում, զանգվածային նոր աշխատատեղեր չեն ստեղծվել, ինչի հետևանքով նպաստների դադարեցումը կարող է ավելի վատթարացնել անապահով ընտանիքների վիճակը։

«Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»»,- գրել է նա։

ՀՀ կառավարությունը 2025թ․ հունվարին հայտնել էր, որ անապահովության գնահատման նոր համակարգի գործարկումը մեկնարկելու է Կոտայքի և Սյունիքի մարզերից։ Ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով: Դրանից էլ կախված՝ ընտանիքին հասանելի սոցիալական ծառայությունների փաթեթներ են տրամադրվելու: Դրանք կարող են լինել նպաստի տեսքով, եռամսյա աջակցության, կոմունալ, կրթական ծառայությունների, առողջապահական ոլորտի որոշակի արտոնություններ և այլն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+