Հայաստանի մարզերում հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 30-32 աստիճան, երեկոյան՝ 22-24 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 19-24 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 19-24 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 23-27 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 24-28, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում՝ 25-30 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-23 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 30-33։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-24, հովտային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 30-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 22 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 20 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։





































