Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս երկու դեպք է հայտնաբերվել, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 796: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Ապաքինվածների թիվն աճել է 10-ով՝ հասնելով 634-ի, կարանտինի ռեժիմում գտնվում է 2508 մարդ, իսկ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 300։
Վրաստանում կորոնավիրուսից 12 հիվանդ է մահացել։
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 3 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







