«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանայի վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու համար, հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Հոգևորականնեը ՌԴ Վորոնեժի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արսեն քահանա Իսրայելյանը և Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Երեմիա քահանա Վարդանյանն են։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Զվարթնոց» օդանավակայում հերթափոխություն էին սկսել Ռազմական ոստիկանության աշխատակիցները և, ըստ տեղեկությունների, Ռուսաստանից ժամանած մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկում են պարտադիր 25-օրյա վարժական հավաքների։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության աշխատակիցները միայն օժանդակում են զինկոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին հաշվառելու և պահեստազորայինների պատրաստության միջոցառումներում ներգրավելու գործում։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հունիսի 15-ին հայտարարել էր, որ ընտրություններին նախորդող օրերին մի քանի հազար քաղաքացիների՝ Ռազմական ոստիկանության հաշվառումների հիմքով, թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։






































