Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:27

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «Լանզարոտի կոնվենցիա»-ի վերաբերյալ քննադատություններին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է  «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» («Լանզարոտի կոնվենցիա») վերաբերյալ մի շարք պնդումներին:

Հարությունյանը նշել է, որ փաստաթղթի վավերացումից հետո որոշակի շրջանակներ հանդես են գալիս իրականությանը չհամապատասխանող եւ մանիպուլյատիվ պնդումներով: Նա ընդգծել է, որ կոնվենցիան, ըստ էության, մանկապղծության դեմ պայքարի փաստաթուղթ է։ Նա նշել է, որ կոնվենցիայի 50 հոդվածներից 49-ը ոչ մի կապ չունեն կրթության հետ, եւ փաստաթղթով նախատեսվում է խստացնել մանկապղծության դեմ պայքարը եւ պաշտպանել երեխաներին այդ երեւույթից:

«Հարց է առաջանում, թե ինչու նախկին իշխանությունները՝ 2010 թվականիn միանալով կոնվենցիային, այն չեն վավերացրել 10 տարի շարունակ։ Պարզ պատճառով. նրանց շարքերում եղել են մարդիկ, ովքեր զբաղվել են մանկապղծությամբ և դատապարտվել դրա համար։ Նաեւ, ելնելով որոշակի քաղաքական դրդապատճառներից, նրանք այդ հարցին չեն անդրադարձել», — հայտարարել է Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ սեռական դաստիարակության, նոր դասագրքերի եւ նոր ծրագրերի հետ կապված Կոնվենցիայի վերաբերյալ բոլոր պնդումները կեղծ են:

Հարությունյանի խոսքով՝ նշված հոդվածը միայն կոչ է անում երեխաներին տրամադրել Բռնության մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել դրանից: Նա մեջբերել է կոնվենցիայի տեքստը, ըստ որի՝ երեխաներին նշված տեղեկատվության տրամադրումն առաջին հերթին ծնողների պարտականությունն է։

Հարությունյանը նաեւ նշել է, որ Կոնվենցիայի բացատրական մասի համաձայն՝ տվյալ տեղեկատվությունը պետք է համապատասխանի երեխայի տարիքին եւ որեւէ լրացուցիչ տեղեկատվություն չպետք է սթրեսի ենթարկի երեխային եւ նրա մոտ անվստահություն առաջացնի չափահասների նկատմամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+