Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 28-30 աստիճան, երեկոյան՝ 20-22 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-21 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 20-24 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 21-24 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 26-29 աստիճան տաքություն։
Արմավիրում կեսօրին կդիտվի 27-30 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22 աստիճան։ Սյունիքի նախալեռնային շրջաններում կանխատեսվում է 16-19 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 6-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 22 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

































