Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 27-29 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-20, նախալեռնային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 19-23 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 20-23, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19, նախալեռնային շրջաններում՝ 22-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 25-28 աստիճան, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։
Արմավիրում կեսօրին կդիտվի 27-30 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 26-29։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-22, հովտային շրջաններում՝ 28-31 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 4-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 18 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ





































