Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:16

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ից դասերը վերսկսելու վերաբերյալ

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ից դասերը վերսկսելու վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով սեպտեմբերի 1-ից դասերը վերսկսելուն, նշել է, որ դասի գնալու հավանականություն կլինի, եթե վարակվածների թիվը նվազի։

Ըստ նախարարի՝ բոլոր հնարավորությունները կան դա անելու, բայց կա հարց, որը պետք է միասին լուծել։ «Հանրակրթության համայնքն ամենամեծ համայնքն է, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել։ Իրավիճակը բարդանում է, եւ լարվածությունը գնալով մեծանում է. և մահերի, և հիվանդացողների թիվը վկայում են այն մասին, որ իրավիճակը բարդ է։ Յուրաքանչյուրս էստեղ մեծ անելիք ունենք»,- նշել է նախարարը։

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ պետք է հետեւել պարետատան ցուցումներին՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել եւ պահպանել սոցիալական հեռավորություն։ Վերջինիս պնդմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ դիմակի կրումը զգալիորեն նվազեցնում է վարակի տարածումը։

Հարությունյանի համար տաօրինակ է ներկա օրերին դպրոցական խնջույքների անցկացումը։ «Ներդասարանային խնջույքների արգելմամբ մենք հնարավորություն ենք ունենում արագացնել բնականոն կյանքի վերադառնալու և մյուսն այն է, որ երեխաները վիրուսը տանում են ասպիմպտոմ, բայց մեծ հավանականությամբ կվարակեն տատիկ-պապիկներին»,-նշել է նա։
Նա նշել է, որ պետք է ուղիղ կերպով բացատրել, որ երեխաներն այդպիսով մեծացնում են մեծերին վարակելու հնարավորությունը։

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ մեծ ցանկություն կա դասերը սեպտեմբերից սկսելու, սակայն պետք է ցանկացած իրավիճակի պատրաստ լինել։ Հեռավար կրթության մասին խոսելիս նշեց, որ այն ինչքան էլ որ լավ կազմակերպվի, ունի իր բացասական կողմերը, մասնավորապես՝ սոցիալականացման խնդիրը, քանի որ աշակերտները պետք է շփվեն իրար հետ, հասարակությունում ապրելու հմտություններ ձեռք բերեն։

Անդրադառանալով  չիպավորումների եւ 5G կայանների մասին խոսակցություններին, նախարարը նշել է, որ սա ապատեղակատվություն է, եւ չպետք է տարածվի դպրոցականների, ուսուցիչների եւ ծնողների կողմից։ «Էս վարակն իրական է, ես իմ շրջապատում արդեն մի քանի մահեր ունեմ, մի նպաստեք դրա տարածմանը, որ սեպտեմբերի մեկից գնանք դասի», — ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ այն երեխաները, որոնք չեն մասնակցել հեռավար դասապրոցեսներին, հնարավորություն կունենան այն լրացնելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+