Հայաստանում հունիսի 1-ի առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 25-27 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 14-19 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 18-21 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 17-20 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-17 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 22-25 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 25-28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-17 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 12-16 աստիճան։ Արցախում կանխատեսվում 22 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։






































