Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 15-17 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-15 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 14-18, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 14-19 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 19-22 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-14 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 19-23։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-18, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 22-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 17 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 14 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







