Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 18-20 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-14, նախալեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-18 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 16-19 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 10-14 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 17-20։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18, հովտային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 21-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 17 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































