Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 23-25 աստիճան, երեկոյան՝ 17-19 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 13-18 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18, նախալեռնային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 12-16 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 13-16, հովտային շրջաններում՝ 15-19 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, նախալեռնային շրջաններում՝ 19-24 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 22-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։
Արմավիրում կեսօրին կդիտվի 23-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 13-17 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 23-26։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-18, հովտային շրջաններում՝ 20-24 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 3-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 15 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 14 աստիճան: Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։






































