Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:24

Հոգեկան խնդիրներ ունեցողների թվերի մեջ աճ կա․ փոխնախարար

Հոգեկան խնդիրներ ունեցողների թվերի մեջ աճ կա․ փոխնախարար

Ազգային ժողովում քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս օրինագիծը խիստ կարևոր է, որովհետև կոչված է իր իրավունքները պաշտպանելու առումով խոցելի խմբի շահերը պաշտպանելուն:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ քանի հոգեկան խնդիրեր ունեցող քաղաքացի կա Հայաստանում, Ավանեսյանը նշեց, որ այս պահին կդժվարանա հստակ թիվ ասել, թե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող քանի հաշվառված քաղաքացի կա:

«Այո´, այս օրինագիծը խիստ կարևոր է, որովհետև կոչված է իր իրավունքները պաշտպանելու առումով խոցելի խմբի շահերը պաշտպանելուն: Առողջապահության նախարարության քաղաքականության առաջնահերթություններից է դիտարկվում հոգեկան առողջության հետ կապված և´ իրավական հիմքերի ամրապնդումը, և´ հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացումը, և´ հնարավորինս հասանելի դարձնելը այս ծառայությունները դրա կարիքն ունեցող անձանց»,- ասաց նա՝ հավելելով, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունների դիմելիության աճ։

Ըստ նրա՝ դա պայմանավորված է անձանց կողմից ավելի վստահ, ավելի հեշտ դիմելու հանգամանքով: Բացի այդ, ըստ նրա՝ աճել է նաև հոգնական խնդիրներ ունեցող անձանց թիվը:

Նա նշեց, որ բավարար, բայց ոչ ցանկալի է գնահատում նրանց նկատմամբ բժշկական ծառայությունների որակը։ Նա նկատեց, որ բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ ունենք, բայց ապագայի համար մասնագիտությունը պահանջարկ չի վայելում և այս ոլորտում անելիքներ դեռ շատ կան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+