ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ քաղաքացիական անօդաչու օդանավերի (դրոնների) ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով՝ կապված Հայաստանում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումների (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն) և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցության հետ։
Ավելի ուշ գերատեսչությունը մանրամասնել է, որ արգելքը չի վերաբերում առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքներին
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ օդային տարածքում արգելվում են ոչ առևտրային գործարարական, ուսումնական, անձնական, գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները, անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչք։
Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։ Գագաթնաժողովով պայմանավորված՝ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել էր ապրիլի 18։





































