Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը 966 արձանագրություն է կազմել։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
«Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում՝ 657 արձանագրություն, որից 594-ը տաքսիների, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտի, ավտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Ինչպես նաև երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ է արձանագրվել, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ կամ առհասարակ քաղաքացիներ, որոնք երթևեկել են տրանսպորտում՝ առանց պահանջների պահպանման»,- հայտարարեց Սարգսյանը։
Ոստիկանապետը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության միջմարզային ավտոճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվով անցակետեր, որոնք կստուգեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







