Նոր կորոնավիրոսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշմամբ թույլատրվեցին տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ, աշխատում է նաև հանրային տրանսպորտը՝ պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու նորմերի պահպանմամբ:
Այս օրերին քաղաքացիներից յուրաքանչյուրն իր համար մոտավոր հաշվարկներ է կատարում, թե ինչ տեսք ունի ընտանիքի՝ ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված բյուջեն:
Armenia Today—ը ինֆոգրաֆիկայի տեսքով ընդհանրացրել է, թե յուրաքանչյուր ընտանիք մեկ օրվա և մեկ ամսվա կտրվածքով որքան գումար է ծախսում ձեռնոց գնելու համար:
Մեր հաշվարկը սկսել ենք հետևյալ մեկնարկային կետից՝
Ձեռնոցը միջինում արժե 60 դրամ:
- 2 ձեռնոց՝ տուն-աշխատավայր ճանապարհին
- 2 ձեռնոց՝ աշխատավայրում
Ստացվում է՝
- 1 աշխատանքային օրվա ընթացքում 4 ձեռնոցի համար՝ 240 դրամ:
- աշխատանքային օրը՝ խանութ, դեղատուն այցելելու համար՝ 120 դրամ (2 զույգ ):
Այսինքն՝
- 1 ամսվա կտրվածքով 100 զույգ ձեռնոցի համար ծախսվում է 6000 դրամ:
- Ընտանիքի 2 աշխատող անձանց դեպքում ՝ 12000 դրամ:
Հիշեցնենք, որ Armenia Today -ը հաշվարկել էր նաև, թե որքան կարժենա Հայաստանի քաղաքացիների համար դիմակների պարտադիր կրումը մեկ օրում կամ մեկ ամսում, եթե դեղատներում դրանց գինը պահպանվի 200 դրամի սահմաններում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







