Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:36

Չհարկվող շեմի հասկացությունը պետք է վերանա․ Փաշինյան

Չհարկվող շեմի հասկացությունը պետք է վերանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝ եթե ցարծրարժեք է գույքը, ոչինչ թող տարեկան 100 դրամ վճարի, և հաշվարկները ցույց է տալիս, որ մենք կունենաք դեպքեր, երբ գույքի հարկը կլինի 100 դրամ և սա ֆիսկալ առումով որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական, քաղաքական ու քաղաքացիական առումով սա հսկայական նշանակություն ունեցող հարաբերություն է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ, գույքահարկն ավելանալու է և առավելապես ավելանալու են այն գույքների վրա, որոնք պայմանակորեն անվանվում են դղյակներ, ապարանքներ․․․։

«Եթե նայենք, թե այդ մեծադղիրդ առանձնատները այսօր ինչ հարկ են վճարում, ապա ըստ էության՝ սիմվոլիկ։ Երկար տարիների Հայաստանում այն քննարկումն է եղել, որ ճոխության հարկ պետք է մտցնել, բայց հետո ստիպված ենք եղել վերացնել այդ հարկը, երբ արդյունքները նայել ենք, տեսել՝ արդյունք չի հավաքվում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ այստեղ ճոխության հարկի կոմպոնետ նույնպես կա, և դա շատ կարևոր դեր է խաղալու ՀՀ-ում քաղաքաշինական կուլտուրայի զարգացման գործում։

«Հիմա մարդիկ տներ կառուցում են՝ առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, որովհետև մտածում են «ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան՝ ավելի լավ, այնքան իրենց սոցիալական դերը մեծանում է»»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ եթե նույնիսկ այդպես է, ապա պետք է վճարել այդպիսի սեփականության տնօրինման համար, որպեսզի իրականությունների և պարտականությունների միջև ճիշտ բալանս տեղի ունենա։

Փաշինյանը նաև հայտնեց, որ 4 փուլանի հարկային համակարգ է ներդրվելու Հայաստանում, և առաջին տարում մոտ 600 հազար շահառուների գույքահարկը կնվազի, բայց հաջորդ տարվանից կսկսի աստիճանաբար ավելանալ։

«Մենք համոզված ենք՝ այս ճգնաժամային տարվանից հետո, այսինքն՝ 2021 թվականին, գույքահարկի առումով կլինենք ճգնաժամային տրամաբանության մեջ, հետագայում, համոզված եմ, մեր տնտեսական ակտիվությունը, աճը կվերականգնվի և տնտեսական աճի տեմպը կվերականգնենք»,- ասաց Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+