Հայաստանում ապրիլի 14-ին որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիսարևելյան, 2–5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-ի գիշերը կնվազի 5–7 աստիճանով, իսկ ապրիլի 15–17-ը աստիճանաբար կբարձրանա 9–13 աստիճանով։ Ապրիլի 15–17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +10-ից +12 աստիճան։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 17-ը։
Շիրակի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +3-ից +6, Կոտայքի մարզում՝ +1-ից +9։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +2-ից +5, իսկ Լոռու մարզում, ըստ մոնիթորինգի տվյալների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +6-ից +10-ի սահմաններում։
Տավուշի մարզում ցերեկը ջերմաստիճանը կանխատեսվում է +7-ից +12։ Արագածոտնի մարզում՝ +1-ից +10։ Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +10-ից +15, Արմավիրում՝ +13-ից +15։
Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +3-ից +15, իսկ Սյունիքի մարզում՝ +3-ից +17։
Ըստ Yandex-ի տվյալների՝ Արցախում ապրիլի 14-ին սպասվում են անձրևներ։ Ցերեկը ջերմաստիճանը կկազմի +10 աստիճան։




































