Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:58

[Տեսանյութ] Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

[Տեսանյութ] Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

ՀՀ Կառավարությունն այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ունեցած նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց «ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշման մեջ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերված Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքներն աջակցություն կստանան։

Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, ովքեր բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև ՀՀ քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են ՀՀ ոստիկանության կողմից անհատական ծածկագրով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերումն ընթացքի մեջ գտնվելու փաստը, կարող են ստանալ բնակարանի գնման վկայագիր։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվեն միայն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով։

Համաձայն որոշման՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված ընտանիքի կազմը որոշվում է 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող ընտանիքի անդամների թվով` որպես մեկ ընտանիք։

Աջակցությունից օգտվելու շահառու չեն հանդիսանում այն անձինք, ովքեր ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան կամ բնակելի տուն։

Որոշմամբ նախատեսվում է նաև «Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հան¬րապե-տությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապա¬հո¬վում» միջոցառման իրականացված համար նախատեսված 2 մլրդ 169 մլն 750 հազար (2,169,750.0) դրամ գումարն ուղղել Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 185 ընտանիքներին բնակարաններով ապահովման նպատակով բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերման միջոցով բնակարանների խնդիրների լուծմանը։ Աջակցության չափը որոշվում է՝ ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի սենյակների թվով՝ Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների 1 քառ. մետրի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+