Ապրիլի 9-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 1-6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 3-5 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 2-5 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 9-11 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 13-15 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 1-4 աստիճան։ Արցախում կանխատեսվում 7 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































