Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:09

«Շատ սխալ», «կոտրեցին», «պետք չէր վարչապետին դեմ գնալ». հարցում՝ դպրոցականի կալանքի մասին

«Շատ սխալ», «կոտրեցին», «պետք չէր վարչապետին դեմ գնալ». հարցում՝ դպրոցականի կալանքի մասին

Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ի պատարագի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Տարածված տեսանյութերում երևում էր, թե ինչպես է Դավիթը Փաշինյանի թիկնազորի աշխատակցին ասում, որ ցանկանում է կանգնել իր տեղում, ինչից հետո անվտանգության աշխատակիցը հարվածում է նրան։ Մի քանի օր անց Փաշինյանը հայտարարել էր, որ պետական պահպանության ծառայողը վտանգի դեպքում կարող է ուժ կիրառել։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Դավիթ Մինասյանը, նրա երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։ Դավիթի եղբորը և Գևորգյանին ազատ էին արձակել՝ գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ, իսկ 12-րդ դասարանի աշակերտ Դավիթին երկու ամսով կալանավորել էին։

Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել շրջանավարտին կալանավորելու որոշմանը։

«Ընդհանրապես կալանավորելը ճիշտ չէ, ուր մնաց՝ դպրոցականին։ Պետք է սովորեցնել դպրոցականին՝ ինչպիսի քաղաքացի է մեծանալու, հանդուրժողականություն պետության հանդեպ։ Վաղվա մեր զինվորն է լինելու։ Հիմա մենք այդ երեխաներին կոտրո՞ւմ ենք, ասում՝ դու հանցագործ ես, թե՞ գնաս հայրենիք պահես»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մյուսն էլ հավելել է, որ Դավիթ Մինասյանի քայլն իրական հայ տղամարդուն վայել արարք էր։

«Երեխայի հայրենասիրական ոգին թույլ չի տալիս, հոգին այրվում է, ձեռքը գնացել, ինչ-որ մի բան արել է։ Մոլոդեց այդ երեխային։ Արդարության զգացում, ըմբոստություն, պատրաստ լինել ամեն ինչի։ Ես հիացած եմ այդ երիտասարդի դուխի վրա»,- շեշտել է հարցման մասնակիցը։

Մեկ այլ հարցվածի կարծիքով՝ թեև դպրոցականը սխալ է պահել իրեն, սակայն պատիժն անհամաչափ է։

«Երիտասարդն էլ պետք է իրեն թույլ չտար, ամեն դեպքում՝ նա մեր երկրի ղեկավարն է, բայց նման խիստ պատիժն էլ չեմ ճիշտ գտնում»,- կարծում է քաղաքացին։

Հարցման մասնակիցներից միայն մեկն է կողմ արտահայտվել կալանավորմանը՝ կարծիք հայտնելով, որ նման վարքի համար բոլորին էլ ճիշտ է կալանավորել՝ «թեկուզ 1 ամսական երեխային»։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+