Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների թիվը հասել է 3-ի, Armenia Today-ը տեղեկացել է Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից մանրամասնել են, որ ձերբակալվածները կասկածվում են խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ։ Գերատեսչությունից հավելել են, որ ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե:
Մարտի 29-ին ավելի վաղ Սուրբ Աննա եկեղեցու բակից երկու քաղաքացու էին ձերբակալել պատարագի ընթացքում Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնի», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։
«Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին։
Ձերբակալվածներից մեկն Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի քաղաքացին է։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից երկուսը՝ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, 2007 թվականի ծնվածներ են։
Թարմացված է՝ 30.03.2026 | 10:33





































