Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 09:31

Փաշինյան-Պուտին հանդիպում, 18-ամյա տղայի կալանք, «Ուժեղ Հայաստանի» հուշագիր․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Փաշինյան-Պուտին հանդիպում, 18-ամյա տղայի կալանք, «Ուժեղ Հայաստանի» հուշագիր․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Մարտի 30-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստան, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է Հայաստանում ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերի մասին:

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է․ որոշումը կբողոքարկվի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ՀԷՑ-ի վերաբերյալ դատարանի որոշումը որակել է քաղաքական:

Բաղրամյան համայնքում պայթյունի հետևանքով զինվորական է մահացել:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Ուժեղ Հայաստանը» դաշինքի հուշագիր է կնքել երկու քաղաքական ուժի հետ:

Երևանի 94 մանկապարտեզում պահանջել են աշխատանքից ազատել տնօրենին:

Գերիների հարազատները Հայաստանի կառավարությանը կոչ են արել դիմել Շվեյցարիային՝ «Հովանավոր տերության» դեր ստանձնելու համար։

Իսրայելը մտադրություն է հայտնել անվտանգության գոտի ձևավորել Լիբանանի հարավային տարածքներում:

Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026 միջազգային մրցանակաբաշխությանը երկու անվանակարգում:

Կապան-Երևան-Կապան թռիչքները վերսկսվել են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+