Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի և մյուս անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհած տղաների հիշատակին։
«Այսօրը հարգում ենք մեր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր երեխաների ապագայի համար։ Խոստանում ենք` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն ապահովելու է ուժեղ և երկարատև խաղաղություն»,- նշվում է կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







