Ապրիլի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 15-17 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 5-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-16 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-16 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-8 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 12-16 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 5-9 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-7 աստիճան։ Արցախում կանխատեսվում 13 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































