Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներում հայտարարելու քաղաքացու խնդրանքին ի պատասխան հայտնել է վաղաժամկետ ազատման մեխանիզմի մասին։
Վարդենիս համայնքում նրան է մոտեցել քաղաքացի և խնդրել համաներում հայտարարել։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմն է ակտիվացնում, որպեսզի հիմքերի առկայության դեպքում պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը գործարկվի։
«Համաներումն անձը հաշվի չի առնում, հոդվածն է հաշվի առնում, իսկ պայմանական վաղաժամկետը և՛ հոդվածն է հաշվի առնում, և՛ անձն է հաշվի առնում, և՛ նրա հոգեբանական վիճակն է հաշվի առնում, ամեն ինչ հաշվի է առնում»,- ասել է Փաշինյանը։





































