Հայաստանի շրջանների մեծ մասում մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 11-13 ստիճան, երեկոյան՝ 7-9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 2-6 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 3-6 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 4-7, հովտային շրջաններում՝ 7-10 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-4, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 9-12 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արմավիրում կեսօրին կդիտվի 11-14 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 2-5 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 10-14։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8, հովտային շրջաններում՝ 12-15 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 20-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 8 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 7 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







