Մարտի 16-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, կեսօրին կանխատեսվում է 9-11, երեկոյան՝ 6-8 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 2-6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 3-6 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 2-6 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։ Արարատի մարզ կեսօրին օդի ջերմաստիճանը կլինի մինչև 4-7 աստիճան։ Արմավիրում սպասվում է 10-13 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-5 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 0-3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 11 աստիճան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







