Մերձավոր Արևելք չեղարկված չվերթերի պատճառով ՀՀ 21 քաղաքացի մնացել է Կատարում, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրանց թվում է 8 ուսանող և 8 մարզիկ։ Դոհայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է նրանց հետ։
Ըստ մամուլի խոսնակի՝ հայ մարզիկների վերադարձը նախատեսվում է Սաուդյան Արաբիայով։ Ուսանողների համար դիտարկվում են այլ տարբերակներ։
ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի։ Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդում են Qatar Airways-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սննդի բոլոր պայմանները։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով։





































