Հայաստանի շրջանների մեծ մասում մարտի 15-ին սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 7-9 աստիճան, երեկոյան՝ 5-7 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 0-ից 4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 1-5 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 4-6 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-ից 3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 7-10 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 7-10 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 2-4 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-2 աստիճան։
Արցախում մարտի 15-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 5 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 3 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 1-2 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







