Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ըստ հաղորդագրության՝ քննարկման առարկա կդառնան եկեղեցական կյանքին հուզող խնդիրները։
Նշվում է, որ ԳՀԽ օրակարգում ընդգրկված են եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքներին, եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր:
Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվեն Մայր Աթոռի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:



































