Հայաստանի մարզերում մարտի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 6-8 աստիճան, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -1-ից 3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից 2 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-ից -4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 0-4 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 1-4 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -2-ից 1 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 4-7 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 7-9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի -1-ից 2 աստիճանի։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -4 աստիճան։
Արցախում մարտի 11-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 3 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև -2 աստիճան: Քամին արևելյան է՝ 2 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







