Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:48

Կանայք այսօր առավել քան երբևէ ներգրավված են երկրի կառավարմանը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Կանայք այսօր առավել քան երբևէ ներգրավված են երկրի կառավարմանը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանանց միջազգային օրվա առթիվ հղած ուղերձում նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո կանանց դերը հանրային կյանքում էապես մեծացել է: Նրա խոսքով՝ այսօր կանայք նախկինում չտեսնված ծավալով ներգրավված են երկրի կառավարման գործում:

«Ներքին գործերի նախարարություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Դատախազություն, Քրեակատարողական ծառայություն․ այս գերատեսչություններն այսօր կանայք են ղեկավարում, մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պատմության մեջ, այլև անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում»,- ընդգծել է վարչապետը:

Փաշինյանն առանձնացրել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որը, ըստ նրա, ոչ միայն երեխաներին ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, այլև նրանց մայրերին՝ աշխատելու։ Փաշինյանը մտահոգություն է հայտնել ժողովրդագրական իրավիճակի կապակցությամբ:

«Որքան շատ է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, և սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար»,- ասել է նա:

Վարչապետը կարևորել է այնպիսի երկիր կառուցելու անհրաժեշտությունը, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց և չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից: Այս համատեքստում նա ընդգծել է մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակականությունը և մսուրային ծառայության հասանելիությունն ամբողջ հանրապետությունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+