Հայաստանի մարզերի շրջանների զգալի մասում մարտի 6-ի երեկոյան սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 9-11 աստիճան, երեկոյան՝ 3-5 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -2-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-ից 3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -1-ից 4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 6-10 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 8-11 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -2-ից 2 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 8-11 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 8-12 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 0-ից 4 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի -2-ից 2 աստիճան։
Արցախում մարտի 6-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 10 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 6 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







