Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ երբ իմացել են, որ հատուկ չվերթով Վորոնեժից Երևան են տեղափոխվելու ՀՀ քաղաքացիներ, կազմակերպել է, որ հակադարձ թռիչքով էլ Ռուսաստան վերադառնան ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Մայիսի 23-ին, ըստ այդ հաղորդագրության, Ռուսաստան է վերադարձել երկրի 109 քաղաքացի։
Դեսպանությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 442 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







