Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը։
Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Սիսիան-«Զանգեր» և «Լծենի սար» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։





































