Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կընդունվի էլեկտրոմոբիլների գույքահարկի մասին նոր որոշում, հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ էլեկտրոմոբիլների փաստաթղթերի մեջ գրված է լինում շատ ավելի բարձր հզորություն, քան իրականում այդ մեքենաներն ունեն։
«Վարորդներից շատերը բավականին թանկ գումարով փորձաքննություններ են անցնում և սերտիֆիկատ են ստանում կամ տեղեկանք, որ մեքենայի ձիաուժն ավելի ցածր է և ավելի քիչ գույքահարկ վճարեն»,- ասել է նա։
Թունյանի խոսքով՝ համապատասխան որոշման նախագիծն արդեն դրված է շրջանառության։ Նա նաև հավելել է, որ դա վերաբերելու է 2026 թվականի գույքահարկին, նախորդ տարվա գույքահարկի վրա չի ազդելու։
























