Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:13

Պռոշյանում կկառուցվի ժամանակակից մաքսային և լոգիստիկ կենտրոն

Պռոշյանում կկառուցվի ժամանակակից մաքսային և լոգիստիկ կենտրոն

Հայաստանի կառավարությունը նախատեսում է Պռոշյան գյուղում կառուցել արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն՝ 19,1 հեկտար տարածքի վրա։

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն՝ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքված 45 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով, որին կգումարվի նաև գործադիրի 9 միլիոն եվրոյի համաֆինանսավորումը։

Կենտրոնը տեղակայվելու է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Այստեղ 13,5 հեկտարում կկառուցվի բուն ԱՏԳ կենտրոնն իր ենթակառուցվածքներով, իսկ 5,6 հեկտարում՝ Պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական համալիրը, որի շինարարությունը կֆինանսավորվի պետական բյուջեի ներքին աղբյուրներից:

ԱՏԳ կենտրոնի ենթակառուցվածքները ներառելու են շուրջ 9000 քմ պահեստային տարածք, 2100 քմ սպասարկման սրահ և վարչական մաս, բեռնատարների համար նախատեսված 408 տեղանոց ավտոկայանատեղի, երկհարկանի լաբորատորիա, ճառագայթային զննման և բեռների ստուգման հարթակներ: ՊԵԿ նոր գլխավոր մասնաշենքը կունենա 34 հազար քմ կառուցապատման մակերես։

Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է աճող ապրանքաշրջանառության սպասարկման անհրաժեշտությամբ. միայն 2023-2024 թվականներին Երևանում տեղակայված մաքսային պահեստներ են ուղարկվել համապատասխանաբար 80 354 և 70 901 տարանցման հայտարարագրեր, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը կազմել է տարեկան շուրջ 70 000 միավոր: Նոր համալիրը հնարավորություն կտա մատուցել բարձրակարգ ծառայություններ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ միավորելով բոլոր անհրաժեշտ պետական և մասնավոր կառույցները մեկ վայրում և էապես բարելավելով մաքսային հսկողության արդյունավետությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+