Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:48

Կազմակերպությունները կկարողանան ուղիղ աջակցել հաշմանդամություն ունեցողներին․ նախագիծ

Կազմակերպությունները կկարողանան ուղիղ աջակցել հաշմանդամություն ունեցողներին․ նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, որով առաջարկվում է ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության մեխանիզմները և պարզեցնել սոցիալական ծառայություններից օգտվելու գործընթացը։

Առաջարկվող օրենսդրական փաթեթով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին։ Գործող կարգավորմամբ՝ նման աջակցությունը կարող էր իրականացվել միայն պետության կողմից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ արդեն կա «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման որոշակի բեռ, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար վերջույթների պրոթեզավորման մասով։

Փոփոխություններից մեկով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը։ Նախարարը հայտնել է, որ պետական բյուջեի միջոցներով արդեն կառուցվում է նման կենտրոն, որը նախատեսվում է կիրառել որպես մոդել նաև ապագայում։ Քննարկվում է նաև այդ կենտրոնների շահագործման հնարավորությունը ոչ պետական կազմակերպություններին փոխանցելու տարբերակը, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան լիազորող նորմ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+