Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:36

Ոսկու ոսկյա գները

Ոսկու ոսկյա գները

Թանկարժեք մետաղները, որոնք ժամանակին համարվում էին կայուն ներդրում, այսօր դարձել են անկանխատեսելի թանկ հաճույք: Ոսկու համաշխարհային գները հատել են պատմական նոր սահմանագիծ. առաջին անգամ մեկ ունցիայի արժեքը գերազանցել է 5000 դոլարը։ 

Միջազգային շուկայում գրանցված գնաճն անդրադարձել է նաև Հայաստանի վրա. այստեղ մեկ գրամ ոսկու գինը տատանվում է 55-60 հազար դրամի սահմաններում։ Մեկ տարվա ընթացքում թանկարժեք մետաղի արժեքն աճել է 27%-ով:  Արծաթը ևս թանկացել է՝ գրանցելով բոլոր ժամանակների ամենաբարձր գինը՝ 120 դոլար (շուրջ 45 հազար դրամ)։

Գնի կտրուկ բարձրացմանը հետևել է կտրուկ էժանացումը: Տատանումներն այնքան կտրուկ են, որ ոսկու վաճառողները երբեմն դժվարանում են հստակ արժեք հայտնել։ Սա անորոշություն է ստեղծում և դժվարեցնում թե՛ առևտուրը, թե՛ գնորդների հետ շփումը: Ոսկու շուկայի աշխատակիցները նույնիսկ սկսել են մտածել այլ աշխատանքի մասին:

Չնայած նման գներին և տատանումներին՝ Armenia Today-ի հետ զրույցում քաղաքացիներն ասել են՝ անհրաժեշտության դեպքում գնում են ոսկի: 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին կանխատեսել էր, որ գների նվազման միտումներ դեռևս չկան. «Եթե թանկարժեք մետաղների գների աճի միտման մեջ այլ բան չփոխվի, ապա դժվար թե ոսկու գները կտրուկ նվազեն»,- ասել էր նա:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն Armenia Today-ին ասել է, որ վերջին հինգ ամսվա ընթացքում ոսկու գինը համաշխարհային շուկայում մոտ 40-45%-ով աճ է արձանագրել, ինչը, հիմնականում, պայմանավորված է անորոշությամբ, ճգնաժամով:

«Սա, իր հերթին, առաջացրել է ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցներով, հատկապես՝ Ռուսաստանի եվրոպական ակտիվների սառեցումը բացասական ազդակ էր։ Բացի այդ, քաղաքական անորոշություն ի հայտ եկավ՝ պայմանավորված Վենեսուելայով, Գրենլանդիայով, Իրանով»,- նշել է նա:

Տնտեսագետը շեշտել է՝ ոսկու գնի թանկացումն ուղիղ հարված է հայկական ոսկերչական ոլորտին, ներքին վաճառքը կտրուկ նվազել է։

«Բարձր գների պայմաններում պահանջարկը և գնումները կտրուկ նվազել են, այդ բիզնեսը ձեռնտու չի դարձել։ Հայաստանի համար բացասական հետևանքն այն է, որ պասիվացել են ոսկերչական արտադրությունը և առևտուրը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ոսկին որպես ներդրում դիտարկողներին, փորձագետը հորդորում է զգուշություն ցուցաբերել։

«Երբ կա այսպիսի սպեկուլյացիա, մեծ է վտանգը, որ կարող եք մեծ գումարներ կորցնել։ Պետք է սպասել, որ տատանումները դադարեն, ավելի տրամաբանական լինեն, նոր հետո որոշում կայացնել»,- կարծում է Պարսյանը։

Այսպիսով՝ ոսկու շուկան այսօր գտնվում է «սպասողական» փուլում։ Մինչ համաշխարհային տերությունները ոսկին օգտագործում են որպես քաղաքական ու տնտեսական վահան, հայաստանյան սպառողն ու վաճառողն ստիպված են հարմարվել նոր գներին՝ հույսը դնելով միայն անձնական կարևոր առիթների և ոչ թե շուկայական կայունության վրա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+