Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը (ձյուն) և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի, Վայքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




































