Հայաստանի մարզերում փետրվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 3-5 աստիճան, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -1-ից -5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -1-ից -3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-ից -4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 3-6 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -2-ից -5 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 2-4 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 5-7 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը -2-ից -4 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -3 աստիճան։
Արցախում փետրվարի 5-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 3 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 1 աստիճան: Քամին հարավային է՝ 1-2 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







