Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտարամդրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», — ասաց դեսպանը։
Թրեյսին ընդգծեց, որ եթե կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված գումարներն ավելացնեն արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար։
«Միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար»,- ասաց դեսպանը։
Թրեյսին նաև հայտնեց, որ վերը նշված աջակցությունից բացի, ԱՄՆ-ը 1.2 մլն դոլար է վերաուղղել համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը․ դրանք կուղղվեն այն ընկերություններին, որոնք նոր կորոնավիրուսի հետևանքով ամենածանր վնասներն են կրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







