Վրաստանում ՀՀ երկու քաղաքացիների`մոր և նրա երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի Բոչորիշվիլիի անվան կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակա Սոլոգաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Մենք ընդունել ենք հաստատված ախտորոշմամբ երկու նոր հիվանդի: Նրանք մայր և երեխա են կարանտինային գոտուց: Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է Սոլոգաշվիլին:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում աճել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 9-ով և հասել 721-ի, 485 վարակակիրներն արդեն ապաքինվել են, կարանտինի ռեժիմում գտնվում է 3519 մարդ, իսկ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 351: Վրաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել։





























