Հունվարի 31-ին Հայաստանում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրից հետո սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Կեսօրին մայրաքաղաքում կանխատեսվում է 0-ից -2, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -3-ից 1 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից 2 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 1-5 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 8-12 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև -2-ից 1 աստիճան։
Արմավիրում սպասվում է 0-2աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-2 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 0-3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 13 աստիճան։




































