Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կրկին բացակայում էր։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացած մնալ՝ հույս հայտնելով, որ կառավարության հաջորդ նիստին նա անպայման կմասնակցի։
Ինչպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, այնպես էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ևս ինքնամեկուսացել է։ Նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Ինչպես Պապիկյանի դեպքում, Բաթոյանի կորոնավիրուսի թեստը ևս բացասական է եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







