Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։
Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ծառայությունից հավելել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





































