Գորիսի տարածաշրջանում՝ Լծեն-Տաթև, Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհներին, ուժգին քամի է և բուք, հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ հավելելով, որ ճանապարհների մաքրման աշխատանքները չեն դադարում. դրանք շարունակվում են շուրջօրյա գրաֆիկով։
ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ կան փակ ավտոճանապարհներ։ Մասնավորապես՝ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի Թթուջուր-Նավուր հատվածը, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Կապան-Լծեն-Նորավան-Սիսիան-Վայոց ձորի մարզ ավտոճանապարհով)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







